Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև կնքվել է փոխհամագործակցության հուշագիր![]() 10 ապրիլի 2013 - 21:29 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները: Վիկտոր Խրիստենկոն ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել մաքսային միության շրջանակում տեղի ունեցող գործընթացները, ձեռքբերումներն ու արդյունքները, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտը: Այնուհետև Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև կնքվել է փոխհամագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |