Հայաստանը կրկին համարվել է «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի ֆինանսավորմանը համապատասխանող երկիր14 նոյեմբերի 2005 - 18:37 AMT PanARMENIAN.Net - «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ջոն Դանիլովիչը ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, տեղեկացնելով, որ Տնօրենների խորհրդի նոյեմբերի 8-ին տեղի ունեցած նիստի ժամանակ կորպորացիան կրկին անվանել է Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի 2006 ֆինանսական տարում ֆինանսավորմանը համապատասխանող երկիր, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: «Վերընտրելով Հայաստանը որպես «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի ֆինանսավորմանը համապատասխանող երկիր, կորպորացիան հետեւողական քայել է ձեռնարկում, ուղղված կառավարման արդյունավետության ամրապնդմանը, երկրի բնակչությանը բարեփոխված կրթությամբ եւ բժշկական սպասարկմամբ ապահովմանը, ձեռներցության աջակցմանը, տնտեսական աճի խթանմանը, տնտեսական քաղաքկանության իրականացմանը»,-ասվում է ուղերձում: Շնորհավորելով Հայաստանին ԱՄՆ կառավարության եւ իր անունից Ջոն Դանիլովիչը հույս է հայտնում, որ կլինի շարունակական երկխոսություն, որի արդյունքում կձեւավորվի փոխադարձ ընդունելի համաձայնագիր: «Մենք խրախուսում ենք Հայաստանին օգտագործել բոլոր հնարավորությունները` ԱՄՆ հետ զարգացման գործընկերություն կառուցելու համար», - նշել է «Հազարամյակների Մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր տնօրենը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |