«Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն շշեր կարտադրի սեփական կարիքների համար

«Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն շշեր կարտադրի սեփական կարիքների համար

PanARMENIAN.Net - «Երևանի գարեջուր» փակ բաժնետիրական ընկերությունը շշերի արտադրման համար անհրաժեշտ կաղապարներ է պատվիրել: Այդ նպատակով «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն կաղապարներն ուղարկել է Ուկրաինա: Այդ խմբաքանակը նախատեսվում է գարեջրի ապակե տարայի արտադրության համար Ռոկիտնովի ապակու գործարանում: Ըստ այդ, կառավարությունը որոշում կայացրեց «Երևանի գարեջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը թույլատրելու մասին:

Այդ առնչությամբ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը կարևորեց այն, որ ընկերությունը կարողանա որակյալ տարայի արտադրություն կազմակերպել, որպեսզի մյուս ձեռնարկությունները ևս նրանցիցի կարողանան գնե. Որակյալ շշեր:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---