Երեւանում բացվում է Իրանի Մազանդարանի օստանի մասնագիտացված ցուցահանդեսը15 նոյեմբերի 2005 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում բացվում է Իրանի Մազանդարան օստանի առաջին մասնագիտացված առեւտրա-արդյունաբերական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կանցնի նոյեմբերի 15-ից 21-ը: Նրա այցելուները կկարողանան ծանոթանալ իրանական այդ օստանի ձեռքբերումներին գյուղատնտեսության արտադրանքի, մեքենաների եւ սարքավորումների արտադրության, ինժեներատեխնիկական ծառայությունների, տնայնագործական իրերի, ավտոմոբիլային, շինարարական, սննդի, էլեկտրոնային, արդյունահանքային եւ վերամշակող արդյունաբերության ոլորտներում: Ցուցահանդեսը անց է կացվում իրանական օստանների եւ հայկական մարզերի միջեւ համագործակցության եւ գործընկերության ոլորտները ակտիվացնելու եւ դիվերսիֆիկացնելու նպատակով:Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |