Սերգեյ Լավրով. Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի ճանաչման հարցը վերանայման ենթակա չէ

Սերգեյ Լավրով. Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի ճանաչման հարցը վերանայման ենթակա չէ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը դրական է վերաբերվում Վրաստանի նոր կառավարության «պրագմատիկ մոտեցմանը», սակայն Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի ճանաչման հարցը վերանայման ենթակա չէ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Տեսանելի ապագայում ես չեմ տեսնում վրաց մի քաղաքական գործչի, որը կասի. «Վերջ, ամեն ինչ մոռանում ենք, մենք սխալ էինք»: Նաև չի լինի ռուս այնպիսի գործիչ, որը կասի թե «եկեք ամեն ինչ վերադարձնենք ի շրջանս յուր»: Սա անհնար է»:

«Ինձ համար ընկալելի է այն պրագմատիզմը, որով Իվանիշվիլիի կառավարությունն է մոտենում հարաբերություններին»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---