Դեկտեմբերի 1-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի վարչապետը15 նոյեմբերի 2005 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ից 5-ը Երեւանում կանցկացվի Ռուսաստանի ոլորտային ցուցահանդես, ինչպես նաեւ հայ-ռուսական գործարար համաժողով: Ինչպես հաղորդել է Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Սամվել Հովակիմյանը, ցուցահանդեսին հիմնականում կներկայացվեն համագործակցության նոր նախագծեր եւ հեռանկարային ներդրումային նախագծեր: Նախատեսվում է նաեւ ռուսական կապիտալով հայկական ձեռնարկությունների հետագա շահագործման հարցերի քննարկում: Հովակիմյանը տեղեկացրել է, որ ցուցահանդես կայցելի Ռուսաստանի կառավարական պատվիրակությունը վարչապետ Միխաիլ Ֆրադկովի գլխավորությամբ: Ակնկալվում է հայտնի ռուս գործարարների մեծ խմբի մասնակցությունը: Նշենք, որ դեկտեմբերի 1-2 Մ.Ֆրադկովը Հայաստանում կլինի պաշտոնական այցով: Այցի շրջանակներում նա կմասնակցի «Հայաստանում Ռուսաստանի տարվա» պաշտոնական փակմանը, ինչպես նաեւ ալյումինի արդիականացված «ԱրմենԱլ» ձեռնարկության վերագործարկմանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |