S7 Airlines-ը ապրիլի 17-ից կավելացնի Մոսկվայից Երևան չվերթների քանակը

S7 Airlines-ը ապրիլի 17-ից կավելացնի Մոսկվայից Երևան չվերթների քանակը

PanARMENIAN.Net - S7 Airlines ավիաընկերությունը ապրիլի 17-ին ավելացնում է չվերթների քանակը Մոսկվա-Երևան ուղղությամբ, ինչպես նաև թռիչքներ է իրականացնում Երևանից Նովոսիբիրսկ ու Չելյաբինսկ: Թռիչքները կատարավում են Airbus A320 ինքնաթիռներով, որոնք նախատեսված են 158 ուղևորի համար:

Մոսկվա-Երևան չվերթը ամենամեծ պահանջարկն ունեցող չվերթերից է ռուսական շուկայում և զբաղեցնում է 5-րդ տեղը Մոսկվայից Անթալիա, Խուրգադա, Շարմ էլ Շեյխ և Բարսելոնա թռիչքներից հետո: Ավիատոմսերի պահանջարկն այդ ուղղությամբ զգալիորեն աճել է ավիաշուկայից «Արմավիայի» հեռանալուն պես: Այժմ Երևանից Մոսկվա չվերթը կատարում են նաև «Աերոֆլոտն» և «Տրանսաերոն»: Հայաստանի կողմից այդ ուղղությամբ ավիափոխադրող չկա, հայտնում է ato.ru-ն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---