Այսօր Երեւանում տեղի կունենա ՌԴ Հաշվիչ պալատի եւ ՀՀ Վերահսկիչ պալատի կոլեգիայի նիստը

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունեց ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպմանը մասնակցում էին ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը, ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը: Քննարկման առանցքում երկու երկրների համանման կառույցների գործունեության օրենսդրական ու գործնական խնդիրներն էին: Ս.Ստեպաշինը Աժ նախագահին ներկայացրեց ՌԴ Հաշվիչ պալատի աշխատանքը, պետական կառավարման այլ կառույցների հետ հարաբերությունները: Երկուստեք կարեւորվեցին կոռուպցիայի դեմ համակարգային պայքար մղելու անհրաժեշտությունը եւ այդ պայքարում Վերահսկիչ պալատի դերը մեծացնելու խնդիրները: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց պետական մարմինների ֆինանսական գործունեության թափանցիկության, վարկերի եւ փոխառությունների նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, համագործակցությունն այս խնդիրների լուծման գործում: Պայմանավորվածություն ձեռքբերվեց երկու կառույցների միջեւ համագործակցության խորացման գործնական քայլերի մասին, որին կնպաստի նաեւ նոյեմբերի 15-ին Երեւանում անցկացվող կոլեգիայի համատեղ նիստը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---