«Նյու Յորք թայմս»-ը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղը որպես Հայաստանի մաս15 նոյեմբերի 2005 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին «Նյու Յորք թայմս»-ը ծավալուն հոդված էր հրապարակել վերջերս Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Հոդվածն ուղեկցվում էր հանգամանալից քարտեզով, պատրաստված «Նյու Յորք թայմս»-ի կողմից, որը պատկերում էր ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը: Ադրբեջանի տարածքը պատկերված էր սպիտակ, իսկ Հայաստանը ներկված էր մոխրագույն: Հետաքրքիր է, որ Ղարաբաղի տարածքը եւս ներկված էր մոխրագույն: Ավելին, Ղարաբաղի քարտեզին մեծ տպատառերով գրված էր. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ (ՀԱՅԱՍՏԱՆ)»: Ադրբեջանցի պաշտոնյաների եւ նրանց ամերիկացի լոբբիստների կողմից վրդովված հաղորդագրություններ ստանալուց հետո «Նյու Յորք թայմս»-ը նոյեմբերի 11-ին «Ի գիտություն» խորագրի տակ մի հակիրճ գրություն հրապարակեց. «Երկուշաբթի օրվա համարում Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների մասին հոդվածի հետ հրապարակված քարտեզում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը սխալ էր նշված: Այն մաս է կազմում Ադրբեջանին, այլ ոչ թե Հայաստանին»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |