Հայտնի հայ երաժիշտը ելույթ կունենա Դետրոյթում![]() 12 ապրիլի 2013 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին Դետրոյթում տեղի կունենա հայտնի քանոնահար Արա Թոփուզյանի համերգը: Համերգը տեղի կունենա «Art X» շաբաթվա շրջանակներում, որը կտևի ապրիլի 10-14-ը: Ժամանակակից արվեստի Ռայթի թանգարանում նաև բանավեճ տեղի կունենա և «Detroit Hye Times» սեմինար Թոփուզյանի և ևս երկու հայ երաժիշտների՝ Բոստոնից ուդահար Մել Բարսամյանի ու Հյուսիսարևելյան համալսարանի պրոֆեսոր, կլարնետահար Լեոն Ջանիկյանի մասնակցությամբ: «Դետրոյթը տուն դարձավ ավելի քան 40 հազար հայերի համար 20-րդ դարի սկզբին: Ես ցանկանում եմ ցույց տալ հայ երաժիշտների կարևորությունը Դետրոյթի համայնքի զարգացման գործում: Այդ երաժիշտները եկել են «հին երկրից» և բերել են իրենց հետ իրենց ժողովրդական երգերն ու իրենց ինքնությունը»,-գրում է Farmington Hills Patch-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |