Իրանը կարեւորում է Հայաստանի հետ բազմակողմանի կապերի զարգացումը16 նոյեմբերի 2005 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Իրանը կարեւորում է Հայաստանի հետ բազմակողմանի կապերի զարգացումը` հիմնվելով տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը, անվտանգությանը եւ բարգավաճմանն ուղղված իր քաղաքականության վրա: Այդ մասին հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Ալիռեզա Հաղիղյանը, նոյեմբերի 15-ին Երեւանում Իրանի Մազանդարան նահանգի ձեռնարկությունների արտադրանքի առաջին ցուցահանդեսի բացմանը: Նրա խոսքերով, «Հայաստանը կարեւոր դեր ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ, ինչի վկայությունն են Հայաստանի անկախացմանը հաջորդած տարիներին երկու երկրների համագործակցության տեմպերը»: Հայաստանում Իրանի դեսպանը հավաստեց, որ Իրանը Հայաստանի համար նպաստավոր պայմաններ է ստեղծել` երկկողմ հարաբերություններում որդեգրելով տնտեսական առավելության սկզբունքը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |