Նոյեմբերի 20-22 տեղի կունենա Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնական այցն Ուկրաինա

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-22 տեղի կունենա Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցն Ուկրաինա: Նոյեմբերի 21-ին տեղի կունենա Ա.Բաղդասարյանի հանդիպումը Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հետ: Երկու երկրների բարձրագույն օրենսդրական մարմինների ղեկավարները հուշագիր կստորագրեն Ուկրաինայի Գերագույն ռադայի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ միջխորհրդարանական համագործակցության վերաբերյալ: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Արթուր Բաղդասարյանի հանդիպումները Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի, վարչապետ Յուրի Եխանուրովի, արտգործնախարար Բորիս Տառասյուկի հետ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
---