Այցով Հայաստան կժամանի Գերմանիայի Զինված ուժերի պատվիրակությունը17 նոյեմբերի 2005 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հայկե Ռենատե Փայչին: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Գերմանիայի զինված ուժերի պատվիրակության` առաջիկայում Հայաստան կատարելիք այցի հետ կապված խնդիրները եւ Գերմանիայի կողմից ՀՀ զինված ուժերին անվտանգության քաղաքականության բնագավառում խորհրդատվություն ցուցաբերելու հնարավորությունները: Ա.Աղաբեկյանը դեսպանին ներկայացրեց Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ-ում նախատեսվող բարեփոխումների շրջանակը: Կողմերը կարծիքներ փոխանակեցին հայ-գերմանական ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության խնդիրների շուրջ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |