Վ.Օսկանյանը եւ Ա.Բարսոնին քննարկել են Գ.Մարգարյանի սպանության գործով դատավարության հարցը17 նոյեմբերի 2005 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Ստրասբուրգում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է Հունգարիայի պետքարտուղար Անդրաշ Բարսոնիի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերրը քննարկվել են երկկողմ, ինչպես նաեւ Եվրոպական կառույցների շրջանակում համագործակցության հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ Բուդապեշտում ընթացող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դատավարությանը, որն անցյալ տարի սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում էր գտնվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին մասնակցելու նպատակով, գազանաբար կացնահարվել էր նույն դասընթացների մասնակից` ադրբեջանցի սպայի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 (առանձնահատուկ դաժանությամբ կատարված սպանություն եւ մեկից ավելի մարդու դեմ մահափորձ) հոդվածով, որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն: Դատարանի հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 15-ին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |