Հարավային Կորեայում ամերիկյան ուղղաթիռ է վթարվել, զոհեր չկան

Հարավային Կորեայում ամերիկյան ուղղաթիռ է վթարվել, զոհեր չկան

PanARMENIAN.Net - Հարավային Կորեայում ամերիկյան ուղղաթիռ է վթարվել Հյուսիսային Կորեայի հետ սահմանի մոտ, զոհեր չկան, հայտնում է Yonhap-ը:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, UH-60 Black Hawk մոդելի ուղղաթիռը կործանվել է Չխորվոն գավառում վայրէջքի ժամանակ Foal Eagle ամերիկա-կորեական զորավարժությունների ընթացքում: Ուղղաթիռում եղել է 14 ամերիկացի զինծառայող, որոնք հասցրել են լքել ուղղաթիռը մինչև բռնկումը: Վթարի պատճառները քննվում են:

Համատեղ զորավարժությունները կտևեն մինչև ապրիլի 30-ը, դրանք խիստ քննադատության են արժանացել Հյուսիսային Կորեայի իշխանությունների կողմից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---