Դավիթ Սաֆարյանը ելույթ կունենա համաշխարհային ուսանողական խաղերում![]() 16 ապրիլի 2013 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանին ազատ ոճի ըմբշամարտում 9 տարի անց ոսկե մեդալ պարգած Դավիթ Սաֆարյանն այժմ գտնվում է Կրասնոդարում և արդեն վերսկսել է մարզումները: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Սաֆարյանն անկեղծացավ, ասելով, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո հետևություն է արել ու տրամադրվել արդեն այս տարվան: «Ես շատ ուրախ եմ, որ իմ հայրենիքի համար կարողացա ոսկե մեդալ նվաճել: Գիտեմ, որ ազատ ոճի ըմբիշներից վերջին անգամ Եվրոպայի ոսկե մեդալ էր նվաճել Մարտին Բերբերյանը: Սակայն, անկեղծ ասած, զարմացա, որ մենք 9 տարի չեմպիոն չէինք ունեցել»,- ասաց Եվրոպայի չեմպիոնը: Ըստ Սաֆարյանի, երբ առաջիկայում կլինի հավաքականի մարզումը, նա կմիանա թիմին: «Ամենայն հավանականությամբ, հուլիսին կմասնակցեմ համաշխարհային ուսանողական խաղերին, իսկ դրանից հետո արդեն կնախապատրաստվեմ աշխարհի առաջնությանը»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |