ԱՄՆ մեգապոլիսներում խստացվել են անվտանգության կանոնները

ԱՄՆ մեգապոլիսներում խստացվել են անվտանգության կանոնները

PanARMENIAN.Net - ԱՄՆ խոշոր քաղաքների իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցները Բոստոնում տեղի ունեցած երկու պայթյունից հետո: Բոստոնում 2 պայթյուն է որոտացել 20 վայրկյան տարբերությամբ: Միջազգային մարաթոնի ժամանակ Բոսթոնում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում 8-ամյա մի երեխա, վիրավորների թիվը 140-ի է հասնում: ԱՄՆ իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչություն:

Ոստիկանությունն աշխատում է խստացված ռեժիմով: Լոս Անջելեսում ոստիկանությունը լրացուցիչ պարեկախմբեր է տեղակայել տրանսպորտային հանգույցներում ու այլ հասարակական վայրերում

Երկուշաբթի շատ մարզական միջոցառումներ անցան անվտանգության խստացված կանոններով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---