Բակո Սահակյանը կարևորում է ոստիկանության դերը արցախյան պետականաշինության գործում![]() 16 ապրիլի 2013 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին մասնակցել է Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Երկրի ղեկավարը շնորհավորել է ոստիկաններին ու համակարգի վետերաններին և պետական պարգև ու կոչումներ շնորհել մի խումբ անձանց: Իր խոսքում նախագահը կարևորել է ոստիկանության դերակատարությունն արցախյան պետականաշինության գործում` նշելով, որ համակարգի գործուն մասնակցությամբ է նաև մեր հանրապետությունում պահպանվում օրինականությունը, հասարակական կարգն ու կանոնը, անվտանգությունն ու կայունությունը, քաղաքացիների շահերն ու մարդու իրավունքները: Բակո Սահակյանն ընգծել է, որ համակարգի առջև ծառացած խնդիրները եղել են և կմնան պետության ուշադրության կենտրոնում, և իշխանությունները կանեն հնարավորը ոստիկանների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |