Ոստիկանապետը քաղաքապետին է պարգևատրել, քաղաքապետը` ոստիկանությանը![]() 16 ապրիլի 2013 - 21:00 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոստիկանության օրվա կապակցությամբ մասնակցել է ՀՀ ոստիկանությունում անցկացված հանդիսավոր միջոցառմանը: Երևան քաղաքի զարգացման, ՀՀ ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պարգևատրվել է ՀՀ ոստիկանության պատվոգրով: ՀՀ ոստիկանության 95-րդ տարեդարձի կապակցությամբ և հասարակական կարգի պաշտպանության ու հասարակական անվտանգության ապահովման գործում ունեցած մեծ ձեռքբերումների համար Երևանի քաղաքապետի որոշմամբ ՀՀ ոստիկանությունը պարգևատրվել է «Երևանի զինանշան» հուշամեդալով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |