ԵՄ հետ ազատ առևտրի մասին համաձայնության ստորագրումը շահավետ կլինի ՀՀ բնակչության 93 տոկոսի համար![]() 17 ապրիլի 2013 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին Երևանում ներկայացվել են Եվրոպական հանձնաժողովի կողմից ԵՄ-ի և Հայաստանի միջև ստեղծվելիք Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակացություններին աջակցելու նպատակով իրականացվցող Առևտրի կայունության ազդեցության գնահատման նախնական արդյունքները: Ըստ Առևտրի կայունության ազդեցության գնահատման նախնական արդյունքների, ԵՄ հետ համաձայնությունը շահավետ կլինի բնակչության 93 տոկոսի համար, քանի որ արդյունքում ակնկալվում է տնտեսական աճ, աշխատավարձերի ու եկամուտների բարձրացում, գների իջեցում, իսկ երկրի տնտեսությունը կդառնա ավելի մրցունակ, կավելանան արտահանման հնարավորությունները: Հետազոտությամբ զբաղվում են ECORYS ընկերությունների կոնսորցիումը (Նիդերլանդներ) և CASE (Լեհաստան), իսկ հայկական կողմից երեք անկախ փորձագետ: Գնահատման արդյունքները հայտնի կդառնան 2013թ. սեպտեմբեր-հոկտեմբերին ու կփոխանցվեն եվրահանձնաժողովին ու կառավարությանը: ԵՄ-ի և Հայաստանի միջև ստեղծվելիք Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակացությունները կավարտվեն 2013թ. նոյեմբեր-դեկտեմբերին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |