ՀՀ-ն պատրաստ է կարգավորել Հունգարիայի հետ հարաբերությունները վերջինիս համապատասխան քայլերից հետո միայն![]() 17 ապրիլի 2013 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը միշտ պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հունգարիայի հետ, սակայն Հունգարիան պետք է համապատասխան քայլեր կատարի: Այսօր ՀՀ ԱԳՆ-ում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը: Հիշեցնենք, որ Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզեց այն բանից հետո, երբ օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում շնորհվեց: Ըստ որոշ աղբյուրների, Սաֆարովի արտահանձնումն իրականացվել է Ադրբեջանի կողմից Հունգարիային տրամադրվելիք 2-3 եվրոյի դիմաց: Հունգարական կողմը հերքում է այս հայտարարությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |