Կառավարությունում քննարկել են ՓՄՁ զարգացման խնդիրները17 ապրիլի 2013 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրությանզարգացման խորհրդի հերթական նիստը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նաև քննարկել է 2012 թվականի աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում բարձրացված 14 հարցերից լուծում են ստացել 12-ը: Մասնավորապես, նվազեցվել է էլեկտրոնային ստորագրության սակագինը՝ փոքր բիզնեսի համար 13 հազար դրամից այն հասցվել է 3500-ի, հսկիչ դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը հարկային տեսչություն 12 անգամից կրճատվել է և դարձել 4 անգամ, պարզեցվել են իրավաբանական անձանց լուծարման, բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանի նպատակային նշանակությունը որպես գրասենյակ փոխելու գործընթացները: Կատարելագործվել է նաև ՀՀ մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման գործընթացը, իրականացվել է արտոնագրային վճար վճարող համարվողների հարկային բեռի և վարչարարության թեթևացում, հստակեցվել է դատական ակտերի կատարման ծառայողների կողմից արգելանքը միայն վիճարկվող գումարի չափով կիրառելու խնդիրը: Բացի այդ, կատարելագործվել է իրավաբանական անձի գրանցման գործընթացը՝ տեղեկացման թերթիկի միջոցով, ներդրվել է ՓՄՁ-ների համար պարզ հարկատեսակ՝ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ և այլն: Այնուհետև անդրադարձ է կատարվել ռիելթորական կազմակերպությունների համար սահմանված արտոնագրային վճարի չափի վերաբերյալ հարցին: Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ներկայացուցիչներին իրականացնել լրացուցիչ վերլուծություն, որից հետո միայն համապատասխան առաջարկությունները ներկայացնել խորհրդի քննարկմանը: Քննարկվել են նաև մինչև 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների կողմից պարզեցված հաշվապահական հաշվառում վարելու, հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող փոքր կազմակերպությունների կողմից շրջանառության հարկի կիրառման, ինչպես նաև սննդամթերքի ներմուծման ընթացքում ներկայացվող փաստաթղթերին առնչվող հարցեր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |