Սահմանադրական հանրաքվեի ցանկացած ելքի դեպքում Հայաստանը կշարունակի բարեփոխումների քաղաքականությունը22 նոյեմբերի 2005 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դրական արդյունքը «ավելի լայն հնարավորություններ կստեղծի Հայաստանի եվրոպական ինտեգրման համար»: Այդ մասին այսօր Լյուբլյանայում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: ՀՀ նախագահը նշել է, որ «վերջին ամսվա ընթացքում Հայաստանում ծավալվել է ակտիվ քարոզարշավ, եւ տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքները վկայում են, որ մեր երկրի բնակչությունը դրական է ընկալել սահմանադրական փոփոխությունների գաղափարը»: «Ես հույս ունեմ, որ հանրաքվեի արդյունքը նույնպես դրական կլինի: Սակայն հանրաքվեի ցանկացած ելքի դեպքում Հայաստանը շարունակելու է բարեփոխումների իր քաղաքականությունը եւ պահպանելու է դրանց նախկին տեմպը», - ասել է Ռոբերտ Քոչարյանը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |