ՀԱԿ քաղաքական խորհուրդը կքննարկի Կոնգրեսի անվանման, ԱԺ-ում ՀԱԿ դաշինքի խմբակցության հարցերը![]() 17 ապրիլի 2013 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա: Այս մասին հայտնում են Հայ Ազգային Կոնգրեսից: «Հայ Ազգային Կոնգրեսի կողմից նախկինում ձևավորված մարմինները լուծարվում են: Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստերը` ռոտացիոն սկզբունքով, վարելու են կուսակցությունների նախագահները: Հայ Ազգային Կոնգրեսը դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին և կոչ է անում վերադառնալ Հայ Ազգային Կոնգրես, նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար: Հայ Ազգային Կոնգրեսի կազմը հստակեցնելուց հետո Կոնգրեսի քաղաքական խորհուրդը քննարկելու է անվանման, Ազգային ժողովում «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի խմբակցության և ընտրական հանձնաժողովներում Հայ Ազգային Կոնգրեսի հանձնաժողովների անդամների հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |