Ռոբերտ Քոչարյանը հրավիրել է Սլովենիայի նախագահին այցելել Հայաստան 2006 թվականին22 նոյեմբերի 2005 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկն այսօր Լյուբլյանայում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ չնայած այն մեծ հեռավորությանը, որ բաժանում է Սլովենիան Հայաստանից, երկու երկրների միջեւ շատ ընդհանրություններ կան, եւ երկու երկրները ունեն համագործակցության զարգացման մեծ ներուժ: Յ.Դռնովշեկը նշել է, որ այսօր հիմնական խնդիրն է նախապատրաստել եւ ստորագրել երկկողմ փաստաթղթերի հիմնական փաթեթը, ինչը թույլ կտա ակտիվացնել տնտեսական համագործակցությունը: Նա ասել է, որ շնորհակալությամբ է ընդունել 2006 թվականին Հայաստան պաշտոնական այց կատարելու` Ռոբերտ Քոչարյանի հրավերը եւ հույս է հայտնել, որ մինչեւ այցի սկիզբը կողմերին կհաջողվի քայլեր ձեռնարկել հարաբերությունների ատիվացման համար: «Մեզ շատ է հետաքրքրում բարեփոխումների իրականացման եւ Եվրոպական Միությանն ինտեգրվելու սլովենական փորձը, հատկապես` հաշվի առնելով այն, որ մեր երկրների չափսերը եւ բնակչության քանակությունը համադրելի են», - նշել է Հայաստանի նախագահը: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ սլովենացի գործընկերոջ հետ քննարկել է նաեւ տարածաշրջանային հարցեր, մասնավորապես, իրավիճակը Բալկաններում եւ Հարավային Կովկասում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Նոյեմբերի 21-ի երեկոյան պաշտոնական այցով Լյուբլյանա ժամանած Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպումներ է անցկացրել Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկի եւ վարչապետ Յանեշ Յանշի հետ: Կայացել են նաեւ հայ-սլովենական բանակցություններ ընդլայնված կազմով: Նոյեմբերի 23-ին Հայաստանի նախագահը Լյուբլյանայում կհանդիպի Սլովենիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ Գործող նախագահ Դիմիտրի Ռուպելին եւ Սլովենիայի Ազգային Ժողովի նախագահ Ֆրանցե Ցուկյատիին, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |