Է. Նալբանդյանը և ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչը քննարկել ել ԼՂ հակամարտությունը![]() 17 ապրիլի 2013 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ դեսպան Անդրեյ Դեշիցային: Էդվարդ Նալբանդյանը դեսպան Դեշիցային ներկայացրել է Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Անդրեյ Դեշիցան նշել է, որ ԵԱՀԿ ուկրաինական նախագահությունը սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրվող ջանքերին: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկաս կատարելիք այցի հետ կապված հարցերին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |