Հայաստանի սահմանադրական հանրաքվեին կհետեւեն շուրջ 10 հազար դիտորդներ23 նոյեմբերի 2005 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին կհետեւեն Հայաստանի 11 քաղաքական կուսակցությունների, 24 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ԵԽԽՎ դիտորդներ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո ծառայությունում: Ինչ վերաբերում է այն փաստին, որ հայկական կողմը հրավեր չի ուղարկել ԵԱՀԿ, ԿԸՀ-ի մամլո ծառայությունում պարզաբանեցին, որ կազմակերպությունների ներկայացուցիչները չեն դիտարկի ՀՀ սահմանադրական հանրաքվեի ընթացքն այն պատճառով, որ ԵԱՀԿ մանդատը չի նախատեսում հանրաքվեների դիտարկում, այն նախատեսում է միայն համապետական նշանակության` խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների դիտարկում: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը ավելի վաղ հայտարարել էր, որ ԵԱՀԿ դիտորդների հրավիրել-չհրավիրելու հարցը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է: Նրա խոսքերով, ըստ «Կոպենհագենի փաստաթղթի» 8-րդ պարագրաֆի, իշխանությունները պարտավոր չեն դիտորդներ հրավիրել ԵԱՀԿ-ից:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |