Պետդուման վավերացրել է կապիտալ ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիրը ՌԴ եւ ՀՀ միջեւ

PanARMENIAN.Net - Այսօր Ռուսաստանի Պետդուման վավերացրել է կապիտալ ներդրումների փոխադարձ խրախուսման եւ պաշտպանության մասին պայմանգիրը ՌԴ եւ ՀՀ միջեւ, որը ստորագրվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին: Փաստաթղթին միաձայն կողմ է եղել 419 պատգամավոր: Պայմանագիրը սահմանում է պետության տարածքում մյուս պետության ներդրողների կապիտալ ներդրումների հիմնական սկզբունքները, պայմանները եւ կարգը` յուրաքանչյուր կողմին տրամադրելով ազգային ներդրողների հետ հավասար ռեժիմ: Ռուսաստանն ու Հայաստանը պարտավորվում են թույլ չտալ արտերկրյա կապիտալ ներդրումների բռնի առգրավում` ազգայնացման կամ էքսպրոպրիացիայի ձեւով, երաշխավորում են միմյանց ազգային ներդրողներին պատկանող գումարների անարգել փոխանցում: Նախատեսվում է ներդրողի եւ պետության միջեւ ներդրումային վեճերի քննարկում միջազգային արբիտրաժում:



Ինչպես հաղորդել է Տնտեսական զարգացման նախարարության Առեւտրային բանակցությունների դեպարտամենտի տնօրեն Մաքսիմ Մեդվեդկովը, Հայաստանի տարածքում գրանցված է շուրջ 600 ձեռնարկություն ռուսական կապիտալի մասնակցությամբ: 2004 թ. ընթացքւմ ռուսական ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսության մեջ կազմել է 67 մլն դոլար (այդ թվում ուղիղ ներդրումները կազմել են 49 մլն դոլար), հաղորդում է «Ռոսբալտը»:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---