«Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի իշխանությունների վերաբերմունքը հայերի հանդեպ փոխվել է դեպի լավը23 նոյեմբերի 2005 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Ուղիղ երկու տարի առաջ Վրաստանում հաղթեց «վարդերի հեղափոխությունը», եւ իշխանության եկավ Միխաիլ Սահակաշվիլին: Անդրադառնալով այս ընթացքում երկրում իրականացված բարեփոխումներին` Սահակաշվիլին նշել է, թե «Վրաստանում լուրջ փոփոխություններ են արձանագրվել. իրական պայքար է սկսվել կոռուպցիայի դեմ, բարձրացել են աշխատավարձերը, հասարակության շրջանում մեծացել է վստահությունը ոստիկանության նկատմամբ, կրճատվել է բյուրոկրատական քաշքշուկը»: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իշխանափոխության արդյունքում Վրաստանի հայերը պետական քաղաքականության փոփոխություն իրենց նկատմամբ զգում են, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մելիք Ռայիսյանը նշեց. «Փոփոխությունը, իրոք, ակնհայտ է»: «Իշխանության վերաբերմունքը հայերի հանդեպ արմատապես փոխվել է դեպի լավը: Նկատի ունենալով, որ տասնյակ տարիներ հայերի դրությունը շատ անմխիթար էր` մեծ առաջընթաց հիմա չի երեւում: Որոշ քայլեր արվում են, բայց ոչ այն ուղղությամբ, որն ինձ համար ցանկալի էր», - նշեց Մելիք Ռայիսյանը եւ ավելացրեց, - «ճանապարհներ են վերակառուցվում, թե Նինոծմինդայում եւ թե Ախալքալակում փոխվում է քաղաքի տեսքը, սակայն Ջավախքի սոցիալ-տնտեսական զարգացման ամբողջական փաթեթը շատ դանդաղ է իրականացվում»: Հայազգի մեկ այլ պատգամավոր` Վան Բայբուրդը, գերադասեց խոսել կոնկրետ թվերով` նշելով որ 2003 թվականից Վրաստանի պետբյուջեի մուտքերը ավելացել են մոտ 5 անգամ, ինչ զգում են նաեւ Վրաստանի հայազգի քաղաքացիները. «Միայն հայկական Ջավախեթիում երկու տարվա ընթացքում կառուցվել է 4 դպրոց եւ վերանորոգվել 86-ը: Ընդհանրապես, մթնոլորտը լրիվ ուրիշ է»: Հայազգի պատգամավաորը ներկայիս իրավիճակը համեմատում է նախագահ Շեւարդնաձեի օրոք տիրող տրամադրությունների հետ եւ նշում, որ «այսօր դեպքեր կան, երբ մարդիկ պատժվում են հակահայկական արտահայտույթունների, պահվածքի համար»: «Միջին օղակի ոչ մի չինովնիկ այսօր չի ասում. դու հայ ես, հեռացիր այստեղից: Շեւարդնաձեի ժամանակ, ցավոք սրտի, նման արտահայտություններ էին արվում Ջավախքից եկած եւ վրացերենը չտիրապետող մարդկանց հանդեպ` ճանապարներին, շուկաներում: Մի քանի հոգի առաջին տարում փորձում էին սա անել, մենք հասցրեցինք սա Միխaիլ Սահակաշվիլուն, եւ այդ մարդիկ պատժվեցին», - ասաց Վան Բայբուրդը, հաղորդում է «Ազատություն« ռադիոկայանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |