Վրոցլավի հայերը սահմանադրական փոփոխությունների մասին. Ընտրել այն, ինչ չգիտես, անիմաստ է

PanARMENIAN.Net - Լեհաստանի Վրոցլավ քաղաքում բնակվող Հայաստանի քաղաքացիներից շատերը չեն մասնակցի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին, հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Լեհաստանում: Ինչպես պարզվել է, Լեհաստանում բնակվող հայերի մեծամասնությունը նույնիսկ ծանոթ չէ Սահմանադրության առաջարկվող փոփոխությունների փաթեթին, սակայն ավելի քան համոզված է, որ դրանք արժանի չեն իրենց ձայներին: Ըստ հայերի, որոնցից շատերն առեւտրով են զբաղվում, ուղեւորությունը Վարշավա, որտեղ գտնվում է Լեհաստանում Հայաստանի դեպանատունը, բավականին գումար կպահանջի: Ավելին, հենց կիրակի օրը, երբ կայանալու է հանրաքվեն, համարվում է գնորդների առավել ակտիվության օր եւ, հետեւաբար, մասնակցելու դեպքում նրանք կզրկվեն բավականին խոշոր եկամուտից: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Վրոցլավում բնակվող Հայաստանի քաղաքացիներից մեկը, «հին Սահմանադրությունը մեզ ոչինչ չտվեց, հենց նրա գործողության ժամանակ մենք լքեցինք մեր երկիրը, իսկ նոր նախագծի մասին մենք ոչինչ չգիտենք, եւ ընտրել այն, ինչի մասին ոչինչ չգիտես, անիմաստ է»: Մինչդեռ Լեհաստանում Հայաստանի դեսպանատունը արտոնյալ պայմաններ է ստեղծել քվեարկել ցանկացողների համար, մասնավորապես, նույնիսկ եթե Հայաստանի քաղաքացին հաշվառված չէ դեսպանատանը, ապա հանրաքվեի օրը յուրաքանչյուր ցանկացող խնդրագրի ներկայացման դեպքում կարող է մասնակցել քվերակությանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---