Միջազգային ճգնաժամային խումբ. ղարաբաղյան խնդրի միակ լուծումը խաղաղ կարգավորումն է փոխզիջումների հիման վրա24 նոյեմբերի 2005 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հանրապետության խնդրի միակ լուծումը խաղաղ կարգավորումն է փոխզիջումների հիման վրա: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) Կովկասյան ծրագրի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքերով, վերջին ժամանակներս Ադրբեջանում եւ Հայաստանում բավականին ջանք են թափել այն լուծելու համար: «Եվ ես հուսով եմ, որ երկու հակամարտող կողմերը վերջապես կգտնեն խաղաղ ուղիներ ստեղծված վիճակից դուրս գալու համար»,-հայտարարել է Ս.Ֆրեյզերը: Պատասխանելով այն հարցին, թե երկու երկրների հանրությունը կընկալի արդյո՞ք այդ խաղաղ առաջարկները` Ս.Ֆրեյզերը հայտարարել է.«Ես գտնում եմ, որ այդ հարցում ամեն ինչ չէ, որ կախված է այդ երկրների կառավարություններից: Այդտեղ պետք է գործի դրվեն հասարակության բոլոր ինստիտուտները: Այդ թվում նաեւ ընդդիմությունը, մամուլը, ոչ կառավարական կազմակերպությունները եւ այլն: Միայն այդ դեպքում կարելի է հասնել երկարատեւ խաղաղության այս տարածաշրջանում», հաղորդում է «Day.az»-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |