Պակիստանի նախկին նախագահը ձերբակալվել է

Պակիստանի նախկին նախագահը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Պակիստանի նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆը ձերբակալվել է Իսլամաբադի իր նստավայրում և տեղափոխվել է դատարան, որտեղ քննվում է նրա գործը պետական դավաճանության մասին: Պերվեզ Մուշարաֆն առաջին անգամ իշխանության եկավ Պակիստանում 1999թ.: 2008թ. նա կամավոր վայր դրեց իր լիազորությունները և արտագաղթեց Մեծ Բրիտանիա, սակայն 2013թ. մարտին վերադարձավ մասնակցելու համար խորհրդարանական ընտրություններին: Նրան անմիջապես մեղադրեցին 2007թ. երկրում ապօրինաբար արտակարգ իրավիճակ հայտարարելու և մի քանի դատավորների ձերբակալելու մեջ: Դատարանը Մուշարաֆին ձերբակալելու թույլտվություն տվեց, սակայն վերջինս հեռացավ հենց դատարանի դահլիճից: Նա ձերբակալվեց հենց իր նստավայրում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---