Ինգուշեթիայում ոչնչացվել է գրոհային, որն Ադրբեջանի քաղաքացի էր25 նոյեմբերի 2005 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Ինգուշեթիայի մայրաքաղաք Նազրանում հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է գրոհային, որն Ադրբեջանի քաղաքացի էր: Այդ մասին հաղորդել են հանրապետության իրավապահ մարմինները: Ըստ ՆԳՆ ներկայացուցչի, միլիցիայի շարժական ջոկատի աշխատակիցները, ներքին գործերի զինծառայողները եւ Ռուսաստանի ԱԴԾ Ինգուշեթիայի հանրապետության գծով վարչության աշխատակիցները հինգշաբթի երեկոյան փորձել են ձերբակալել Ադրբեջանի քաղաքացի Պարվիզ Մամեդովին: «Նա զինված դիմադրություն է ցույց տվել: Պատասխան կրակով գրոհայինը ոչնչացվել է»,-ասել է աղբյուրը ՆԳՆ-ում: Նրա խոսքերով, հանցագործի մոտ հայտնաբերվել էՄակարով տիպի ատրճանակ, տնային պայմաններում սարքած երկու նռնակ եւ 13 փամփուշտ: Տարածաշրջանային օպերատիվ շտաբի (ՏՕՇ) տվյալներով, սպանված գրոհայինը ավազակախմբի կազմում մի շարք ծանր հանցագործություններ է կատարել Ինգուշեթիայում` այդ թվում ընթացիկ տարվա օգոստոսին հանրապետության Սունժենի շրջանում սպանվել է թաղային լիազորը: «Ներկայումս անց են կացվում օպերատիվ-որոնողական միջոցառումներ` ավազակախմբի մյուս անդամների հայտնաբերման եւ ձերբակալման ուղղությամբ»,-հաղորդել է ՏՕՇ-ի ներկայացուցիչը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |