Չգրանցված «Նոր Հայաստան» կուսակցության 400 անդամները միացան ՕԵԿ-ին![]() 20 ապրիլի 2013 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Այդպես էլ չգրանցված «Նոր Հայաստան» կուսակցության 400 անդամները միացան «Օրինաց երկիր» կուսակցությանը։ «Նոր Հայաստանն» այսօր արտահերթ համագումար էր գումարել, որի ժամանակ էլ կայացվեց որոշումը: Համագումարին ներկա էին ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը և ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: «Նոր Հայաստան» կուսակցության նախագահ Բաբկեն Հարությունյանը հայտնեց, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը մերժել է գրանցել «Նոր Հայաստան» կուսակցությունը, սակայն դա պատճառ չէ ընկճվելու համար, և իրենց թիմը հաստատակամ է շարունակել քաղաքական գործունեությունը: Նա նաև տեղեկացրեց, որ ՕԵԿ-ին միանալու առաջարկն արել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն իր հերթին ասաց, որ պետք է հնարավորություն տրվի երիտասարդներին քաղաքակիրթ պայքարով հարթել ճանապարհ դեպի մի ապագա, որտեղ իրենք ուզում են իրենց տեսնել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |