Արմեն Պողոսյանն առաջարկում է մեծացնել կառավարության մասնաբաժինը «ՀայՌուսգազարդում»![]() 20 ապրիլի 2013 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն առաջարկում է մեծացնել կառավարության մասնաբաժինը «ՀայՌուսգազարդում»: Նա համոզված է, որ գազի սակագինը բարձրանալու է, ուստի կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի, մասնավորապես, պետք վերականգնվի կենտրոնացված ջեռուցման համակարգը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սպառողների միության նախագահը բացի այդ՝ առաջարկեց նաև փոխել վճարման համակարգը.«Շատ սպառողը պետք է շատ վճարի, իսկ քիչ սպառողը՝ քիչ»: Եթե թանկանա գազը, կթանկանան նաև մի շարք ապրանքներ: Արմեն Պողոսյանն ասում է, որ հայ ընտանիքներն այն վիճակում չեն, որ այս խնդիրն անուշադրության մատնվի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |