Արցախում մահացած զինվորը հրազենային վնասցածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից

Արցախում մահացած զինվորը հրազենային վնասցածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին ժամը 11:40-ի սահմաններում N զորամասի մարտական դիրքում, հերթափոխը հանձնելուց հետո, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Րաֆֆի Լեւոնի Մարաշլյանն, ըստ նախնական տվյալների, մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից ծնոտի տակից ինքն իրեն հասցրած հրազենային վնասվածքից:

Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ երեկ ՊԲ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնել էին, որ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում զինվոր է մահացել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---