Հունգարիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան են բացել![]() 21 ապրիլի 2013 - 00:20 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին հունգարական Սեգեդ քաղաքի տաճարի այգում բացել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան։ Բացման արարողությունը կատարել է Բարի կամքի դեսպան Լևոն Սարգսյանը։ «Մեր երկրների միջև ծանր պահեր են եղել, բայց, հուսով ենք, դրանք կմոռացվեն։ Հայաստանի ու Հունգարիայի հարաբերությունները խզվել են, բայց մենք ընդհանուր պատմության հարյուրավոր տարիներ ունենք», - ասել է նա։ Լևոն Սարգսյանը նաև նշել է, որ հայերի համար չափազանց կարևոր են 1915 թ․-ը հիշատակող միջոցառումները։ «Մենք պետք է հիշենք 1,5 մլն զոհերի մասին ու պայքարենք, որ դա այլևս չկրկնվի», - ասել է նա։ Արտաքին գործերի նախարար Յաշոն Մարթոնին չի կարողացել անձամբ ներկա գտնվել հուշարձանի բացմանը, բայց նամակ է հղել, որտեղ նշել է հայ ու հունգարացի ազգերի դարավոր բարեկամության ու Հունգարիայի հայ համայնքի դերի մասին։ Նա նաև հույս է հայտնել, որ դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջև կվերականգնվեն ու նշել, որ Հունգարիան աջակցում է Հայաստանի՝ ԵՄ ինտեգրմանը։ Արարողությունից հետո Ֆերենց Լիստի դահլիճում բացվել է հայոց պատմության ցուցահանդես, գրում է stop.hu-ն։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |