Աշխարհը նշում է Երկրի օրը![]() 22 ապրիլի 2013 - 09:57 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ը Երկրի օրն է: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և Վիվասել-ՄՏՍ-ը համատեղ միջոցառումներ են կազմակերպել նվիրված Երկրի օրվան: Երկրի օրվան նվիրված 2013թ. քարոզարշավի հիմնական նպատակներից մեկը` ծառատունկն է, որը տեղի կունենա «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ի տարածքում: «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ը գտնվում է Արարատի մարզի Ուրծաձոր համայնքում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին կից տարածքում, որի կենսաբազմազանության պահպանումն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից` 2010 թվականից: Ծառատունկը կիրականացվի Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի` ԳԷՀ (UNDP/GEF Small Grant Program) դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և Վիվասել-ՄՏՍ-ը կոչ են անում բոլոր ցանկացողներին միանալ ծառատունկին և իրենց նեդրումն ունենալ տարածքի կանաչապատման գործում: Ծառատունկի հիմնական նպատակն է ստեղծել ավելի քան 2000 ծառ ունեցող կանաչապատ տարածք, որը կծառայի նաև որպես ապաստարան բազմաթիվ վտանգված կենդանատեսակների համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |