Գրանթ Թորնթոնը նոր անդամ ընկերություն է գրանցել Ղրղզստանում![]() 22 ապրիլի 2013 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Գրանթ Թորնթոնը նոր անդամ ընկերություն է գրանցել Ղրղզստանում:Նորաստեղծ ընկերության ղեկավար է նշանակվել Գրանթ Թորնթոն Տաջիկստանի տնօրեն-բաժնետեր Գուրգեն Հակոբյանը: Ընկերության գրասենյակը գործում է Բիշքեկ քաղաքում և հաճախորդներին տրամադրում աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: «Շատ ուրախ եմ, որ ԱՊՀ մեր երեք ընկերությունները նախաձեռնել են ընդլայնել Գրանթ Թորնթոնի ծածկույթը: Ղրղզստանը զարգացող տնտեսություն ունի, որ մեծ հնարավորություններ կարող է ընձեռել մեր կազմակերպությանը: Շնորհավորում եմ նրանց, քանի որ հաջողվեց կառուցել հաճախորդների կայուն բազա և ամրապնդել մեր ներկայությունը տարածաշրջանում», ասել է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Էդ Նասբաումը: «Վերջին տարիներին Գրանթ Թորնթոնի հայաստանյան ընկերությունը ակտիվ գործունեություն է ծավալել Միջին Ասիայում, քայլեր ձեռնարկել մեր ցանցի ծածկույթն ընդլայնելու ուղղությամբ և ձեռք է բերել հաճախորդներ տեղական շուկաներում: Արդյունքում մի քանի տարի առաջ մենք դուստր ընկերություն հիմնադրեցինք Տաջիկստանում, և ուրախ եմ, որ այժմ էլ նոր ընկերություն ունենք նաև Ղրղզստանում: Այդ շուկան աճի հետաքրքիր հեռանկարներ ունի մեր ընկերության համար», այս առիթով նշել է Գուրգեն Հակոբյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |