Իսրայելի հայերի միությունը ապրիլի 24-ին հանրահավաք կանցկացնի Թուրքիայի դեսպանատան մոտ

Իսրայելի հայերի միությունը ապրիլի 24-ին հանրահավաք կանցկացնի Թուրքիայի դեսպանատան մոտ

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ի առավոտյան Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան մոտ հանրահավք տեղի կունենա ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ակցիայի կազմակերպիչն է Իսրայելի հայերի «Արարատ» միությունը, որը ստացել է ոստիկանության թույլտվությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել Միության մամլո քարտուղար Մենդել Կորսունսկին, ապրիլի 24-ին ողջ աշխարհում հիշում են Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ցուցարարները Թել Ավիվում կպահանջեն Թուրքիայի իշխանություններից ճանաչել սարսափելի ողբերգության փաստը և չուրանալ պատմական իրողությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---