Տիգրան Ուրիխանյան. ԲՀԿ-ն երևանցուն բավական լուրջ ծրագիր է առաջարկում![]() 23 ապրիլի 2013 - 12:23 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնց հետ չունի գաղափարական, բարոյական լուրջ հակասություններ, և եթե դա բխում է ժողովրդի շահերից։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին և իշխող Հանրապետական կուսակցության իրականացրած քարոզարշավին, Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ ՀՀԿ իրենց գործընկերները չեն տարանջատում անհատի և կուսակցության գործունեությունները: «Նորից եմ հիշեցնում, որ սա կուսակցությունների ընտրություն է, և քաղաքացին քվեաթերթիկում տեսնելու է կուսակցությունների անունները»,- ասաց ԲՀԿ մամուլի խոսնակը: Ըստ Տիգրան Ուրիխանյանի` ԲՀԿ-ն երևանցուն բավական լուրջ ծրագիր է առաջարկում: «Քաղաքացին շատ լավ տեսնում և հասկանում է, թե ինչ է անում այս կամ այն կուսակցությունը: Մեր ծրագիրը մյուսների ծրագրերից տարբերվում է նրանով, որ մենք ասում ենք, թե ինչ ենք անելու և ցույց ենք տալիս, թե ոնց ենք անելու»,- ասաց նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |