ԿԸՀ տվյալները 21:00 դրությամբ. Սահմանադրական հանրաքվեին մասնակցել է ձայնի իրավունք ունեցողների 64,4 տոկոսը

PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով, տեղական ժամանակով 21:00-ի դրությամբ Հայաստանում եւ արտերկրում սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 1 մլն 483 հազար 383 մարդ, որը կազմում է ձայնի իրավունք ունեցողների 64,4 տոկոսը: Հայաստանի մայրաքաղաքում հանրաքվեին մասնակցել է շուրջ 418 հազար հոգի` 56 տոկոսը: Արտերկրում հանրաքվեին մասնակցել է 18 815 Հայաստանի քաղաքացի: Նշենք, նաեւ, որ ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքում գործում էր 1878 ընտրատեղամաս, ինչպես նաեւ 44 տեղամաս 28 երկրների 40 քաղաքներում: Հանրաքվեն կայացած ճանաչելու համար անհրաժեշտ էր 767 հազար մարդու մասնակցություն, այսինքն Հայաստանի ընտրողների ընդհանուր թվի` 2 301 828-ի 1/3-ը: Հանրաքվե անցկացնելու համար ԿԸՀ պատվերով տպագրվել է 2 միլիոն 334 հազար 300 քվեաթերթիկ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---