ԲՀԿ առաջնորդն իշխանության հետ առնչություն չունի![]() 23 ապրիլի 2013 - 13:45 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը իշխանության հետ առնչություն չունի, պնդում է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա ասաց, որ օրեր առաջ Գագիկ Ծառուկյանը և Սերժ Սարգսյանը հանդիպում են ունեցել. «Հանդիպման ընթացքում ԲՀԿ ղեկավարին տեղեկացվել է քաղաքական մեծամասնության որոշման մասին: Որևէ պայմանավորվածություն չի եղել»: Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ ամիսներ առաջ, երբ նախագահը քննադատեց վարչապետին, ինքը հայտնեց իր ուրախությունը, որ իշխանությունը ականջալուր եղավ ժողովրդին: «Սակայն այժմ վերանշանակում տեղի ունեցավ»,- ասաց նա: Անդրադառնալով Վարդան Օսկանյանի հայտնած կարծիքին, թե ԱԺ աշնանային նստաշրջանի սկզբում ԲՀԿ-ն լավ կլինի իրեն ընդդիմություն հչակի, Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն արդեն հայտարարել է, որ իրենք բաց են ցանկացած քննարկման համար, և դա էլ կարող են քննարկել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |