ՌԴ Հարավային դաշնային մարզ. Ընտրողների 90 տոկոսը կողմ է սահմանադրական փոփոխություններին28 նոյեմբերի 2005 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Հարավային դաշնային մարզում բնակվող 3037 հայեր են մասնակցել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին: Այդ մաին հաղորդել է Ռոտովի Դոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը: Նրա խոսքերով, Ռոստովում քվեարկել են Հայաստանի քաղաքացիները Ռոստովի եւ Ստավրոպոլի մարզերից, Հյուսիսային Օսիայից եւ Կրասնոդարի երկրամասից: «Ընտրողների 90 տոկոսը կողմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ նրանք իրավունք են տալիս հայերին ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն` չկորցնելով Հայաստանի քաղաքացիությունը»,-նշել է գլխավոր հյուպատոսը: Ընդհանուր առմամբ, ՌԴ Հարավային դաշնային մարզում կազմակերպվել էր քվեարկության 4 տեղամաս` երկուսը Դոնի Ռոստովում, մեկը Սոչիում եւ մեկը` Վոլգոգրադում, հաղորդում է Yuga.ru-ն:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |