Մատեուշ Պիսկորսկի. Ուտոպիական դոկտրինն ու կախվածությունը Բաքվից դեռ մեծ դեր ունեն Անկարայի քաղաքականության մեջ![]() 24 ապրիլի 2013 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը ամենահայտնի թուրք գիտնականներից մեկի կողմից, առաջընթաց է: Թաներ Աքչամը, ինչպես այլ թուրք պատմաբաններ, ոչ մի նոր բան չի ասում, սակայն հաշվի առնելով Թուրքիայի տասնամյակների ուրացման մթնոլորտը, նա կասկածի տակ է առնում Անկարայի պատմական քաղաքականության իմաստը և դատապարտում է ուրացման հետևանքները Հայաստանի հետ հարաբերությունների համար: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել քաղաքական գիտությունների թեկնածու, Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի գլխավոր տնօրեն Մատեուշ Պիսկորսկին: «Անկասկած, այդ ամենը կհանգեցնի լուրջ բանավեճի թուրք մտավորականների շրջանում: Թե որքանով այդ բանավեճը կազդի ժամանակակից Թուրքիայի քաղաքական օրակարգի վրա, բարդ է ասել: Թուրքական իշխանությունները երկու տարբերակ ունեն՝ կամ շարունակել ժխտել փաստերը, իրականացնելով նոր օսմանական քաղաքականություն աշխարհաքաղաքական իմաստով, կամ գնալ հաշտեցման ճանապարհով, ինչպես դա արեց Գերմանիան 1945թ. հետո: Առաջին ճանապարհը նշանակում է, որ ուտոպիական դոկտրինն ու կախվածությունը Բաքվից դեռ մեծ դեր ունեն Անկարայի քաղաքականության մեջ: Փորձը ցույց է տալիս, որ երկրորդ ուղին ամենևին չի նշանակում հրաժարում նշանակալի դերից միջազգային ասպարեզում: Չէ որ Գերմանիան այնքան էլ չտուժեց պատմական փաստերի ճանաչման պատճառով»,-ասել է նա:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |