Վրաստանն առաջարկել է ՆԱՏՕ-ին Աֆղանստանից բեռները տեղափոխել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով

Վրաստանն առաջարկել է ՆԱՏՕ-ին Աֆղանստանից բեռները տեղափոխել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով

PanARMENIAN.Net - Վրաստանն առաջարկել է ՆԱՏՕ-ին Աֆղանստանից բեռները տեղափոխել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն, որը մասնակցում էր ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման աշխատանքներին:

«Հետաքրքրությունն այդ երկաթուղու հանդեպ շատ մեծ է: Թուրքիայի ԱԳ նախարարը ևս դա նշեց իր ելույթում, սա երեք երկրների համատեղ նախագիծն է: Երբ 2014թ. հետո սկսվի զորքերի դուրս բերումը Աֆղանստանից, դա կլինի ամենակարճ ճանապարհը: Ոսւտի, դա դրական ընկալվեց նաև այս հանդիպմանը»,-ասել է Փանջիկիձեն, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---