Իրանահայերը հուսով են, որ Իսլամական Հանրապետությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը![]() 24 ապրիլի 2013 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Իրանահայերը հուսով են, որ Իսլամական Հանրապետությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հայտնում է իրանական ISNA գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը: «Պատմության ընթացքում հայերը իրենց մահմեդական եղբայրների, ասորիների, հրեաների հետ պաշտպանել են Իրանը՝ ջանք չխնայելով երկրի զարգացման ու առաջընթացի համար»,-ասել է Խանլարյանը Մեջլիսում իր ելույթի ժամանակ: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |