Աֆղանստանում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Աֆղանստանում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքը: Երկրաշարժի էպիկենտրոններն են Մեհթարլանն ու Ջելալաբադը:

Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանի մայրաքաղաքում, ինչպես նաև Քաշմիրի շրջանում: Տուժածների ու ավերածությունների մասին ոչինչ չի ասվում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---