Զդիսլավ Ռաչինսկի. Հայ-լեհական երկկողմ հարաբերությունները շարունակում են զարգանալ![]() 25 ապրիլի 2013 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Հայ-լեհական երկկողմ հարաբերությունները շարունակում են զարգանալ տնտեսական ու քաղաքական ուղղություններով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Հայաստանի հետ համագործակցությունը, դեսպանի խոսքով, Լեհաստանը բավարար է գնահատում: Բավարար են գնահատում նաև Հայաստանի-ԵՄ բանակցությունները: «Կարծում եմ, որ մինչև Վիլյնուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովը` դրական արդյունքներ կարձանագրենք սոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Հուսով ենք, որ նախքան այդ գագաթաժողովը համաձայնությունն արդեն կստորագրվի: Նախորդ տարի այդ համաձայնությունը չստորագրվեց զուտ տեխնիկական խնդիրների պատճառով»,- նկատեց դեպսանը: Նա նաև նշեց,որ Հայաստանը Արևելյան գործընկերության ծրագրում առաջատար գործընկերներից մեկն է, իսկ Լեհաստանն ինտենսիվորեն աջակցել է, որպեսզի կովկասյան պետություններն ընդգրկվեն ծրագրում: «Այդ տեսակետից Հայաստանի ու Լեհաստանի շահերն համընկնում են»,- ասաց դեսպանը: Նա նաև տեղեկացրեց, որ այս օրերին Հայաստանում է գտնվում տնտեսական խորհրդի պատվիրակությունը, որը մասնակցելու է տնտեսական միջկառավարական 3-րդ համաժողովին: Զդիսլավ Ռաչինսկին հայտնեց, որ նախատեսվում են մի շարք մշակութային միջոցառումներ, որոնք թատրոնին, կինոյին ու երաժշտությանն են վերաբերելու: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |