Ձյուդոիստ Արմեն Նազարյանը հաջող է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում![]() 25 ապրիլի 2013 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Մինչև 66 կգ քաշային կարգում ձյուդոիստ Արմեն Նազարյանը հաջող է մեկնարկել Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Առաջին գոտեմարտում հայ մարզիկը հանդիպել է Քեննետ Վան Հանսբեկի (Բելգիա) հետ: Նա վստահ հաղթանակ է տարել և դուրս եկել հաջորդ փուլ: Երկրորդ գոտեմարտում նա կհանդիպի Քամալ Խան-Մագոմեդովի հետ: Այս քաշային կարգում այսօր հանդես կգա նաև Գոռ Հարությունյանը, որի մրցակիցը կլինի Ռեմուս Լազեան (Ռումինիա): Իսկ Հովհաննես Դավթյանը 60 կգ քաշային կարգում կմենամարտի Գրահամ Տրինդեր (Գերմանիա)-Յանիսլավ Գերչև (Բուլղարիա) զույգի հաղթողի հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |